Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՈԱԱԿ-ի տնօրենը հանդիպել է կրթության ապագա կառավարիչներին

ՈԱԱԿ-ի տնօրենը հանդիպել է կրթության ապագա կառավարիչներին
15.10.2014 | 16:18

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հոկտեմբերի 13-14-ին հանդիպումներ ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության կառավարում մասնագիտացման մագիստրատուրայի ուսանողների հետ:
Նպատակն էր ծանոթանալ կրթության ապագա կառավարիչներին, նրանց ակնկալիքներին, ինչպես նաև ստեղծել պոտենցիալ աշխատակիցների բազա ՈԱԱԿ-ի համար: Պարոն Թոփչյանը ուսանողների հետ զրույց ունեցավ`հասկանալու, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց դերը կրթության կառավարման համակարգում, ինչ խնդիրներ են տեսնում և ինչ լուծումներ են առաջարկում դրանց համար:
Քննարկվեցին նաև ավարտական աշխատանքները, կրթական վերջնարդյունքները և դրանք կիրառելու ու ներկայացնելու մոտեցումները:
.

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ